Տեսնել ավելինՄեր կազմակերպության նոր վարչական համալիրի բացումը տեղի ունեցավ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին։
Ներկայացվեց մեր նոր, գեղեցիկ և ընդարձակ ցուցասրահը, որտեղ այսուհետ կարող եք գտնել ցանցային տեխնիկայի և մալուխների էլ ավելի լայն տեսականի, ինչպես նաև նոր պահեստը, որտեղ մշտապես առկա է օպտիկամանրաթելային մալուխների լայն տեսականի։
Բացմանը ներկա էին ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, նաև ՀՀ-ում Բելառուսիայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, այնտեղ էին նաև մեր գործընկեր <Սոյուզ կաբել> ընկերության գլխավոր և կոմերցիոն տնօրենները։