Չափեր |
|
Բարձրություն (U) |
36U |
Բարձրություն (մմ) |
1713 մմ |
Լայնություն |
600 մմ |
Խորություն |
800 մմ |
Մուտքի կոնֆիգուրացիա |
|
Առջևի դուռ |
ապակի, մեկտեղանոց |
Հետևի դուռ |
մետաղական, մեկտեղանոց |
Կողային պատեր |
շարժական |
Փաթեթավորում
|
|
Զուտ քաշը | 76.0 կգ |
Այլ |
|
Գույն |
սև RAL9005 |
Բեռնվածություն | մինչև 600 կգ |
Պաշտպանության աստիճանը |
IP20 |
CK-Line պահարանների շարքը նախագծված է ցանցային և սերվերային համակարգերի համար։ Արտադրության մեջ օգտագործվող ավտոմատ բազմակի ճկման տեխնոլոգիան թույլ է տալիս առավելագույն՝ մինչև 600 կգ աշխատանքային բեռ ունենալ:
Պահարանի վերնամասում կարելի է տեղադրել օդափոխման վահանակ՝ ամրացման համար նախատեսված բնիկով։ Վերնամասը և հատակը հիմնական շրջանակին ամրացված են գամերով, այն դարձնելով մոնոբլոկ։ Վերնամասին տեղադրված է մալուխային մուտքեր՝ 600 մմ և 800 մմ մուտքերին փոշու ներթափանցումը կանխող խոզանակներով ։
Մալուխային խցիկների համար 300x55 մմ չափերով խոզանակի մոդուլը, անհրաժեշտության դեպքում, գնվում է առանձին: Պահարանի հատակը հագեցած է մետաղական թիթեղով ծածկված ընդլայնված մալուխի մուտքով, որը հեշտությամբ կարելի է հեռացնել՝ մալուխը պահարանի հատակով անցկացնելիս: Մալուխի ավելի լավ ամրագրման և փոշու ներթափանցումը կանխելու համար՝ մուտքը կարելի է փակել 350x250 մմ չափերով ռետինե եզրերով սահող մեխանիզմով:
Մուտքի դուռը պատրաստված է 4 մմ հաստությամբ, հակաստատիկ, ստվերավորված, հարվածակայուն ապակուց, կողային հատվածներում շրջանակված մետաղական ներդիրներով։
Դուռը համալրված է մեկ կետանոց, ամրացվող կողպեք-բռնակովով։Առջևի դուռը բացվում է աջից ձախ, սակայն պարզ զսպանակային տեղադրման համակարգի շնորհիվ այն կարելի է հեշտ և արագ հանել և տեղադրել մյուս կողմից՝ առանց լրացուցիչ գործիքների օգտագործման: Բացման անկյունը 235 աստիճան է, ինչը թույլ է տալիս հեշտ մուտք գործել սարքավորումների տեղադրման և շահագործման համար:
Հետևի դուռը մետաղյա է՝ բալոնային տիպի փականով։ Դռան ամրացման զսպանակային համակարգը թույլ է տալիս այն ամբողջությամբ հեռացնել մեկ շարժումով՝ առանց որևէ գործիքի։
Պահարանի ստանդարտ կոնֆիգուրացիայում վերնամասի ձախ անկյունում տեղադրված է 1 մ երկարությամբ մալուխային սենսորով թվային ջերմաչափ, որը սնուցվում է լիթիումային մարտկոցներով։