+374 (55/77) 44-66-46

Գևորգ Չաուշ 11/1

Պահարան հեռահաղորդակցության, հատակի LN-CK42U6060-BL

Պահարան հեռահաղորդակցության, հատակի LN-CK42U6060-BL

Պահարաններ
Իմանալ արժեքը
(Տուփ)
Առկա
Մեծածախ վաճառքի պայմաններ
Ավելացնել զամբյուղ

                                                                                Չափեր   

Բարձրություն (U)                                                                                                                                                   

42 U                                                                                                                                                                                                                

Բարձրություն (մմ)

1980 մմ

Լայնություն

600 մմ

Խորություն

600 մմ

                                                                       Մուտքի կոնֆիգուրացիա

Առջևի դուռ

ապակի, մեկտեղանոց

Հետևի դուռ

մետաղական, մեկտեղանոց

Կողային պատեր

շարժական

                                                                                 Փաթեթավորում

Զուտ քաշը

79.0 կգ

                                                                                         Այլ

Գույն 

սև RAL9005

Բեռնվածություն 

մինչև 600 կգ
Պաշտպանության աստիճանը

IP20

 

CK-Line պահարանների շարքը նախագծված է ցանցային և սերվերային համակարգերի համար։ Արտադրության մեջ օգտագործվող ավտոմատ բազմակի ճկման տեխնոլոգիան թույլ է տալիս առավելագույն աշխատանքային բեռ ունենալ՝ մինչև 600 կգ:

 Պահարանի ներսում՝ վերնամասում կարելի է տեղադրել  օդափոխման վահանակ՝ ամրացման համար նախատեսված բնիկով։ Վերնամասի և հատակի մոդուլները ամրացված են հիմնական շրջանակին գամերով, դարձնելով այն մոնոբլոկ։ Վերնամասի մոդուլը հագեցած է մալուխային մուտքերով՝ 600 մմ  և  800 մմ, որոնց մուտքերին առկա են փոշու ներթափանցումը կանխող խոզանակներ։

Մալուխային խցիկների համար 300x55 մմ չափսերով խոզանակի մոդուլը, անհրաժեշտության դեպքում, գնվում է առանձին: Պահարանի ստորին մոդուլը հագեցած է մետաղական թիթեղով ծածկված ընդլայնված մալուխի մուտքով, որը հեշտությամբ կարելի է հեռացնել՝ մալուխը պահարանի հատակով անցկացնելիս: Մալուխի էլ ավելի լավ ամրագրման և փոշու ներթափանցումը կանխելու համար մալուխի մուտքը կարելի է փակել 350x250 մմ չափերով ռետինե եզրերով սահող մեխանիզմով:

  Մուտքի դուռը պատրաստված է 4 մմ հաստությամբ, հակաստատիկ, ստվերավորված, հարվածակայուն ապակուց, կողքային հատվածներում շրջանակված մետաղական ներդիրներով։

 Դուռը համալրված է մեկ կետանոց, ամրացվող կողպեք-բռնակովով։Առջևի դուռը բացվում է աջից ձախ, սակայն պարզ զսպանակային տեղադրման համակարգի շնորհիվ այն կարելի է հեշտ և արագ հանել և տեղադրել մյուս կողմից՝ առանց լրացուցիչ գործիքների օգտագործման: Բացման անկյունը 235 աստիճան է, ինչը թույլ է տալիս հեշտ մուտք գործել սարքավորումների տեղադրման և շահագործման համար:

 Հետևի դուռը մետաղյա է՝ բալոնային տիպի փականով։ Դռան ամրացման զսպանակային համակարգը թույլ է տալիս այն ամբողջությամբ հեռացնել մեկ շարժումով՝ առանց որևէ գործիքի։

  Պահարանի ստանդարտ կոնֆիգուրացիայում վերին մոդուլի ձախ անկյունում տեղադրված է 1 մ երկարությամբ մալուխային սենսորով թվային ջերմաչափ, որը սնուցվում է լիթիումային մարտկոցներով։

© 2018 Կայքը պատրաստվել է ընկերության կողմից