Չափեր |
|
Բարձրություն (U) |
36 U |
Բարձրություն (մմ) |
1744 մմ |
Լայնություն |
600 մմ |
Խորություն |
600 մմ |
Մուտքի կոնֆիգուրացիա |
|
Առջևի դուռ |
Ապակե՝ կողքերին մետաղական շրջանակ |
Հետևի դուռ |
Շարժական մետաղական վահանակ |
Կողային պատեր |
Շարժական |
Փաթեթավորում |
|
Քաշը փաթեթավորմամբ |
72 կգ |
Զուտ քաշը |
63 կգ |
Այլ |
|
Գույն |
Բաց մոխրագույն RAL7035 |
Բեռնվածություն |
մինչև 600 կգ |
Պաշտպանության աստիճանը |
IP20 |
Այս պահարանների շարքը նախագծված է ցանցային և սերվերային համակարգերի համար։ Արտադրության մեջ օգտագործվող ավտոմատ բազմակի ճկման տեխնոլոգիան թույլ է տալիս առավելագույն աշխատանքային բեռ ունենալ՝ մինչև 600 կգ:
Պահարանի ներսում՝ վերնամասում կարելի է տեղադրել օդափոխման վահանակ՝ ամրացման համար նախատեսված բնիկով։ Վերնամասի և հատակի մոդուլները ամրացված են հիմնական շրջանակին գամերով, դարձնելով այն մոնոբլոկ։
Մալուխային խցիկների համար 300x55 մմ չափսերով խոզանակի մոդուլը, անհրաժեշտության դեպքում, գնվում է առանձին: Պահարանի ստորին մոդուլը հագեցած է մետաղական թիթեղով ծածկված ընդլայնված մալուխի մուտքով, որը հեշտությամբ կարելի է հեռացնել՝ մալուխը պահարանի հատակով անցկացնելիս: Մալուխի էլ ավելի լավ ամրագրման և փոշու ներթափանցումը կանխելու համար մալուխի մուտքը կարելի է փակել 350x250 մմ չափերով ռետինե եզրերով սահող մեխանիզմով:
Պահարան կարելի է մուտք գործել չորս կողմից․տեղադրված են մետաղական շարժական վահանակներ՝ մեկ կետով ամրացվող գլանային կողպեքով: Հարմարավետ միացման համակարգի շնորհիվ դրանք տեղադրվում են ընդամենը մի քանի վայրկյանում:
Առջևի դուռը պատրաստված է հարվածակայուն ապակուց՝ մետաղական շրջանակի մեջ՝ մեկ կետանոց կողպեքով: Դուռը նախատեսված է աջից ձախ բացելու համար , բայց անհրաժեշտության դեպքում կարելի է հեշտությամբ փոփոխել: