Նեթվորկ Զոն ընկերությունը հաճախորդներին առաջարկում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքների սպասարկման, ինչպես նաև աջակցման և զարգացման համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները, որոնցով ընկերությունները կարող են օպտիմալացնելև էականորեն կրճատել իրենց ՏՏ և կապի ոլորտի ծախսերը:
Մենք տրամադրում ենք ծառայություններ տեղական ցանցի (LAN) սպասարկման համար, ներառյալ՝ ցանցի կոնֆիգուրացիան, սարքավորումները, համակարգչային տեխնիկան և լիցենզավորված ծրագրերը:
Բացի այդ, դուք կարող եք ստանալ երաշխավորված որակյալ տեխնիկական սպասարկում գերժամանակակից հեռախոսակայանի (PBX) համար, Նեթվորկ Զոն ընկերության բարձրակարգ ինժեներների կողմից: